Երվանդ Զախարյանը հեգնեց տարեց թոշակառուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր միջադեպ տեղի ունեցավ կառավարության շենքի առջև: Երբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստից հետո դուրս եկավ շենքից, նրան մոտեցավ մի քաղաքացի՝ բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Կինը հայտարարում էր, որ իր սպառած էլեկտրաէներգիայի գումարը պետք է վճարի հենց Երվանդ Զախարյանը: «Ընդհամենը 27 հազար թոշակ եմ ստանում, ո՞նց եմ մուծելու»,- Զախարյանին դիմեց կինը:

Ի պատասխան՝ նախարարը շատ հանգիստ տոնով նշեց` «մի կերպ»:
Լրագրողների այն հարցին, թե ինչ նկատի ուներ` «մի կերպ» ասելով, Զախարյանը չպարզաբանեց ու հեռացավ:

Մինչ այս դեպքը լրագրողները փորձում էին նախարարից ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ` կապված «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի, էներգետիկ համակարգին վերաբերող այլ բազում հարցերի վերաբերյալ, որոնց, սակայն, Երվանդ Զախարյանը չպատասխանեց:




Լրահոս