Այս մրցաշրջանից մեծ ակնկալիքներ ունեմ. Արսեն Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ նոր մրցաշրջանում իր թիմը չեմպիոն դառնալու իրատեսական շանսեր ունի։

«Ես երբեք արդարացում չեմ փնտրել այն բանի համար, որ «Արսենալը» տիտղոսներ չի նվաճում։ Սակայն ես լավ գիտեմ իրավիճակը։ Կարծում եմ, որ «Արսենալ»-ում  իմ կարիերայի ամենակարեւոր պահն է։

Այս մրցաշրջանից մեծ ակնկալիքներ ունեմ։ Ամեն ինչ որոշվում է հենց խաղադաշտում. միայն դա ցույց կտա առաջնությունում չեմպիոն դառնալու մեր շանսերը։ Կարծում, որ այժմ մենք անհրաժեշտ փորձ ունենք, որպեսզի հաղթենք Պրեմիեր լիգան», – նշել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արսենալը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց  միայն 4-րդ հորիզոնականը։




Լրահոս