Ռոնալդուն պատրաստ կլինի մրցաշրջանի սկզբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է  International Champions Cup-ի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կրած պարտությունը : Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` անգլիական ակումբի հաղթանակով:

«Մեր թիմը սովոր չէ հանդես գալ առանց Ռոնալդուի: Ամեն դեպքում այս փուլում մենք չենք կարող լիովին պատրաստ լինել մրցաշրջանին:

Քրիշտիանուն խաղաց 20 րոպե և դա նշանակում է, որ դրական առաջընթաց կա: Կարծում եմ` ևս մեկ շաբաթ թիմի հետ մարզվելուց հետո նա պատրաստ կլինի մրցաշրջանի մեկնարկային խաղին»,- նշել է նա:




Լրահոս