Բերքաբերում կրակոցներից առաջացած նյութական վնասներին այլևս ուշադրություն չեն դարձնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշեր Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ համայքներում հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց գնդակոծության ենթարկված Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը, կրակոցներն իրենց, ինչպես և հարակից մյուս գյուղերի բնակիչների համար, սովորական երևույթ են դարձել: Վերջին շրջանում դրանք այնքան հաճախ ու տևական բնույթ են կրում, որ երբեմն նույնիսկ նկուղներում են թաքնվում: Իսկ նյութական վնասներին գյուղում այլևս ուշադրություն չեն դարձնում, քանի որ, ինչպես ընդգծեց համայնքապետը, սովորաբար կրակոցների հետևանքով տանիքներ են վնասվում:

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը Armlur.am-ին հայտնեց, որ երեկ և նախօրեին երեկոյան կողմ գյուղում խուճապային իրավիճակ է եղել, և հակառակորդն իրենց մշտապես անհանգիստ վիճակի մեջ է պահում:

Այս պահին Բերքաբերում հանգիստ է, սակայն, Արթուր Մադաթյանի խոսքերով, հստակ չեն կարող ասել, թե երբ կսկսվեն կրակոցները և որքան կտևեն:




Լրահոս