«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա:
Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը, ելնելով վերոհիշյալ օրենքի (ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռնված հնարավորությունից, առաջարկում է դիմումների ձևանմուշ (ձևանմուշ PDF), որը հնարավորություն կընձեռի ոչ պետական (մասնավոր) ոլորտի աշխատակիցներին մինչև 2017թ. հուլիսի 1-ն ազատվել պարտադրվող կենսաթոշակային վճարներից: Կից ներկայացված փաստաթղթերը` դիմումի երկու ձևանմուշները, տեղադրված են «Դ!ԵՄ ԵՄ» պաշտոնական կայքում: Դրանցից առաջինը ուղղված է գործատուին, իսկ երկրորդը` հարկային մարմնին: