Դատապարտյալները Հ. Մանուկյանի հետ զրուցել են վաղաժամկետ ազատման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին այցելել է ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի:

Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հաձնարարականներ է տվել այն վերանորոգելու վերաբերյալ:

Շրջայցին մասնակցող շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նախարարը նաեւ զրուցել է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր են ուղղել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:




Լրահոս