Հակառակորդի կորուստները 9 անգամ ավել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե Ադրբեջանի համար գին չունի իր զինվորի կյանքը, մեզ համար յուրաքանչյուր զինվոր թանկ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինս, անդրադառնալով դեսպանների հետ հանդիպումներին, նշեց, որ կարևորում է այն խնդիրը, որը վստահության վրա է հիմնվում: Նախարարի խոսքերով՝ կարևոր է զերծ մնալ դիվերսիոն գործողություններից, և շեշտը պետք է դնել նաև միջազգային հանրության արձագանքներին:

«Կորուստների առումով՝ մենք ունեցել ենք 6 կորուստ: Մեր տեղեկություններով՝ հակառակորդի կորուստները 8 կամ 9 անգամ ավել են: Իսկ սահմանամերձ բնակավայրերում մենք հաճախ ենք լինում, վաղը կամ մյուս օրը ևս Տավուշ կայցելենք: Այսօր համատարած բոլորին զենք բաժանելու կարիք չկա, այդ զենքը պետք է վերահսկողության տակ լինի:

Ստեղծվում են գյուղացիներից և մեր ստորաբաժանումներից կազմված կառույցներ, որոնք կկարգավորեն հարցը: Մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ մենք կարողանում ենք հետ մղել հակառակորդի դիվերսիոն գործողությունները: Խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա»,- տեղեկացրեց նախարարը:




Լրահոս