Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանա խաղալ Մեսսիի հետ. Իգուաին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է իր` «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես միշտ ճիշտն եմ ասում։ Իմ բոլոր մտքերը կապված էին Մունդիալ-2014-ի և «Նապոլի» վերադառնալու հետ։

«Բարսելոնայի» կողմից հետաքրքրությունը շոյեց ինձ։ Կարծում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ կցանկանա խաղալ Մեսսիի նման ֆուտբոլիստի հետ, բայց դա չի նշանակում, որ ես մտադիր եմ լքել «Նապոլին»,- նշել է Իգուաինը:




Լրահոս