Ավստրալիան ՌԴ դեմ առավել խիստ պատժամիջոցներ է նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի կառավարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Թոնի Էբոթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ուզում եմ պարզորոշ հայտարարել, որ մենք ավելի խիստ պատժամիջոցներ ենք նախապատրաստում, – հայտարարել է Էբոտը: – Հիմա, երբ մեր աշխատակիցներն ավարտել են օպերացիան (Ուկրաինայում «Բոինգ 777» ինքնաթիռի անկման վայրում զոհվածներ մասունքների որոնման աշխատանքները. ИТАР-ТАСС), լքել են վթարի վայրը և գտնվում են Նիդեռլանդների ճանապարհին, կարելի է սպասել նոր պատժամիջոցների»:

Ինչպես հայտարարել է Ավստրաիայի կառավարության ղեկավարը, պատժամիջոցներից խուսափելու համար «Ռուսաստանը պետք է դադարեցնի միջամտել Ուկրաինայի գործերին, հարգի նրա անկախությունը, դադարեցնի օգնել անջատողականներին»:




Լրահոս