«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը` FACEBOOK-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ քաղաքացիները բավականին օպերատիվ կերպով իրենց կարծիքն են ներկայացնում օրվա ընթացքում տեղի ունեցած այս կամ այն երեւույթի վերաբերյալ: Երեկ հետեւեցինք Երեւանյան լճի մոտ տեղի ունեցած ավտովթարի արձագանքներին:
Հարություն Հարությունյանը, անդրադառնալով Երեւանյան լճի մոտ տեղի ունեցած վթարին, որտեղ տուժածները մարմնավաճառներ են եղել, գրում է. «Այսօր առավոտից էլ կայք չմնաց` գրեց, որ Երեւանյան լճի կամրջին կանգնող պուտանկեքը ավտովթարի են ենթարկվել: Facebook-ն էլ տարածում ու տարածում է: Զզվելի է: Մեր լրատվական կայքերին ավելի շատ հետաքրքրում են պուտանկեքը, քան երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, անգործներն ու աղքատները: Այսքանից հետո էլ ի՞նչ ենք ուզում: Ինչով որ հետաքրքրված ենք` այնպես էլ ապրում ենք: Միայն այն, որ այսօր մահացել է Մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը,  իսկ մենք վայ վույ ենք անում մի քանի պուտանկեքի համար, թույլ է տալիս մտածենք, որ պուտանկա ազգ ենք դարձել…. Լավ էլի….»: Գրառմանն արձագանքած Իշխան Սաղաթելյանը գրում է. «Ինչով որ հետաքրքրված ենք այնպես էլ ապրում ենք»:  
Մեկ այլ օգտատեր` Գրիգոր Ամիրյանն էլ զայրացել է սոցիալական ցանցերում «Միսս Հայաստան 2012» մրցույթի մասնակիցների անհաջող լուսանկարները տարածելու փաստից եւ գրում է. «Վերջը չդիմացա ու գրում եմ … երեկ սաղ ՖԲ-ն խնդում էր միսս հայաստանների վրա, ժողովուրդ, ո՞ւմ վրա էիք խնդում,  ձեր ազգի աղջիկների՞, որ գեշ ե՞ն, ընդ որում, որ քոմենթները կարդում էի, այսպես ասած այդ ղժժացողների մեծ մասը ավելի ՈՒՌՈԴ էին, քան իրանք, իսկ դուք ձեզ հայելում նայել եք… էս աղջիկները գոնե համարձակություն են ունեցել մասնակցելու նման մրցույթի մեր հետամնաց հասարակության պայմաններում, որ ծնկից վերեւ մի քիչ բաց ա հագնում աղջիկը, արդեն մտածում են` կարող ա փչացած ա… իսկ իրանք էտ ուժը գտել են իրենց մեջ, որ գնան ու մասնակցեն, ինչ գիտեք ինչ ա կատարվել իրենց ընտանիքներում մինչեւ ըտեղ գալը, ո՞նց են իրենք համոզել իրենց նահապետական հայրերին ու եղբայրներին, որ սաղ ազգի առաջ պետք ա ներքնազգեստով հանդես գան… իսկ մի՞թե մենք գեղեցիկ ենք, իսկ մի՞թե մենք խելքով ենք, որ ծաղրում ենք իրանց ինտելեկտը… ես որ իբր լավ կրթություն ստացած մարդ եմ, հարցազրույց էի տալիս ու կամերայի առաջ սաղ իմացածս խառնեցի իրար, մարդ ենք էլի, պատահում ա, մի բան էլ սխալ կասենք… իսկ ով գիտի, մեր երեխաներն ինչպիսին կլինեն ? միգուցե եւ շատ տգեղ լինեն ? իսկ մարդկանց դուր կգա, որ հետագայում իրանց երեխային ծաղրեն միայն այն բանի համար, որ ինքը տգեղ ա ? սա ցավոք ցույց տվեց, որ մենք նման հասարակությունում ենք ապրում եւ ապրելու… հա, մեկը կարա ասի, որ մարդը տգեղ ա, թող չմասնակցի նման մրցույթի, համաձայն եմ, չպետք ա մասնակցի, բայց ոչ մեկ չէր քննադատում, թե խի ա մասնակցում, այլ քննադատում էին տգեղությունը, ինչն ավելի տգեղ ա, քան քննադատությունը»:
Այս գրառման տակ թողնված մեկնաբանություններից մեկում Արաքս Արմեն անունով օգտատերը գրում է.  «Ծիծաղողներից մեկը ես եմ ու ասեմ, օրինակ ես էլ եմ ուզեցել մասնակցել, բայց երբ եկելա տարիքս, քցե- բռնել եմ ու էտքան ուղեղս հասկացելա, որ հոոոպ, ես էտքան էլ սիրուն չեմ, չունեմ ոչ մի տվյալ, ես էլ կարայի գնայի տենց ԷՇ-Էշ դուրս տայի, անկապ իմ բոյով ու իմ ոչ միսս Հայաստան մարմնով, բայց չեմ գնացե ու ինձ տանը չեն ասե գնա, քանի որ դու սիրուն ես, մարդ պետքա իմանա ուրա գնում ու ինչի համար, նույնը ես չեմ գնա սուպերսթար, բայց կան մարդիկ, ովքեր վաաբշե երգել չգիտեն ու գնում են, ամեն մի մարդ ու իրա ընտանիքը պիտի իմանա ուրա գնում ու ինչի համար»:
Սիրարփի Թելիմյանն էլ գրում է. «Բայց ինչու պիտի միայն լավը ասենք, չեմ հասկանում? եկեք օբյեկտիվ լինենք… ինչը լավ չի, ասում ենք լավ չի… շատ էլ հայ ենք բոլորս, հո չպիտի դնենք ու գովենք մեր աղջիկներին…»: Կային նաեւ հեղինակի կարծիքը պաշտպանողներ, օրինակ Արմեն Մկրտչյանը գրում է. «Համաձայն եմ Գրիգոր ջան… շատ ճիշտ է, այդ հեռուստաընկերությունն է բոլորից շատ մեղավոր»:  

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս