Աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել երեք երեխաների մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս աշխարհ 2014»-ի հաղթող է ճանաչվել ռուս Յուլիա Իոնինան: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, Էկվադորում անցկացվող մրցույթն ավարտվել է օգոստոսի 10-ի գիշերը:

«Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց, դա շատ մեծ ձեռքբերում է և՛ իմ, և՛ ընդհանրապես ռուսաստանյան մասնակիցների համար», – ասել է Սանկտ Պետերբուրգի բնակչուհին:

Երկրագնդի ամենագեղեցիկ կնոջ կոչման համար այս տարի պայքարում էին 40 երկրների ներկայացուցիչներ:

Յուլիա Իոնինան երեք երեխաների մայր է. նա 29 տարեկան է: Կինը ղեկավարում է «Գեղեցկություն և գթություն» բարեգործական հիմնադրամը: Ներկայումս նա երկրորդ կրթությունն է ստանում իրավաբանության ոլորտում:




Լրահոս