ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներին հրավիրել են ժողովի եւ բաց տեքստով հասկացրել, որ  ԱԻ նախարարը զբաղեցնում է ՕԵԿ ցուցակի երրորդ հորիզոնականը, իսկ դա նշանակում է, որ ԱԻ նախարարության աշխատակիցները պետք է քվեարկեն նրա օգտին: Նույն աղբյուրների պնդմամբ` նման հավաքներ ու զրույցներ անցկացվել են նաեւ մյուս մարզերում: Այս հանգամանքը, մեղմ ասած, զայրացրել է ԱԻ նախարարության աշխատակիցներին: Փորձեցինք տեղեկությունը ճշտել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից: Պարոն Երիցյանն ասաց, որ այդ խոսակցություններն ընդամենը հերյուրանքներ են` ավելացնելով. «Փրկարարներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ: Իրենք պետք է զերծ մնան նման քարոզներից եւ զբաղվեն իրենց ծառայությամբ»: Նրա խոսքով` ինքն արդեն նման հանձնարարություն տվել է բոլորին:




Լրահոս