Հիանալի կատարեցինք մեր աշխատանքն ու նվաճեցինք տիտղոսը. Գարեթ Բեյլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպման ժամանակ իսպանական թիմի հաղթանակին:

«Մենք հիանալի կատարեցինք մեր աշխատանքն ու նվաճեցինք տիտղոսը: Լավ էինք խաղում: Ավելի լավ խաղալու համար մեզ ժամանակ է պետք, իսկ մենք ունենք այն:
Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրում է, թե որքան բարձր խաղային որակներ ունի:

Բոլորն են ջանասիրաբար աշխատում թիմի հաջողության համար: Երազում էի խաղալ հարազատ քաղաքում և տիտղոս նվաճել: Հանդես ենք գալիս աշխարհի լավագույն ակումբում և ցանկանում ենք տիտղոսներ նվաճել»,- նշել է Բեյլը:




Լրահոս