Գազայում սպանվել է AP-ի լրագրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AP գործակալությունը հաստատել է Գազայի հատվածում իր լրագրողի զոհվելու փաստը: Նրա հետ մեկտեղ չորեքշաբթի զոհվել է ևս չորս մարդ:

Դեպքը տեղի է ունեցել իսրայելական ականի հանկարծակի պայթյունի հետևանքով: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Ներկայումս Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին լռություն է տիրում: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև երկուշաբթի վերսկսված ուղղակի բանակցությունները օգոստոսի 13-ին որոշիչ փուլ են թևակոխում և պետք է ավարտվեն որոշակի համաձայնությամբ:

Հակառակ դեպքում զինադադարը կարող է ավարտվել զինված հակամարտության վերսկսմամբ:




Լրահոս