Միշտ փորձում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը. Հ. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակից հետո մեկնաբանել է իր թիմի խաղն ու նշել, որ միշտ ցանկանում է ցուցադրել իր լավագույն խաղը:

«Միշտ փորձում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը: Պատրաստ եմ օգտակար լինել «Բորուսիա»-ին, որքան կկարողանամ: Դա շատ կարևոր է ինչպես թիմի, այնպես էլ ինձ համար»,-նրա խոսքերն է մեջբերում  «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն, առավելության հասնելով Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ, նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը, իսկ Հենրիխ Մխիթարյանն էլ բացել է հանդիպման հաշիվը:




Լրահոս