«Լիվերպուլը» հավակնում է Սոնգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» և Կամերունի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Սոնգի նկատմամբ:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդեն Ռոջերսը ընդգծել է, որ կցանկանար վարձակալել Սոնգին:

Նշենք, որ ավելի վաղ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Միլանը»: Հավելենք, որ Սոնգը ցանկանում է վերադառնալ Անգլիա, որտեղ հանդես է եկել «Արսենալում»: Նախորդ մրցաշրջանում Սոնգը մասնակցել է Իսպանիայի առաջնության 19 հանդիպման:




Լրահոս