Հայտնի են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը: Տասնյակից պայքարի մեջ են մնացել Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, Հոլանդիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը և Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրի լրագրողները քվեարկությամբ ընտրել էին 2013-2014 թվականների լավագույն տասնյակը: Քվեարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին Մոնակոյում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հիշեցնենք, որ տասնյակում էին նաև Թոմաս Մյուլերը (Գերմանիա, «Բավարիա»), Ֆիլիպ Լամը (Գերմանիա, «Բավարիա»), Լիոնել Մեսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա, «Մոնակո» – «Ռեալ»), Լուիս Սուարեսը (Ուրուգվայ, «Լիվերպուլ» – «Բարսելոնա»), Անխել Դի Մարիան (Արգենտինա, «Ռեալ») եւ Դիեգո Կոստան (Իսպանիա, «Աթլետիկո» – «Չելսի»):




Լրահոս