Դանի Ալվեսը մնում է «Բարսելոնա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը, ըստ երևույթին, չի հեռանա Իսպանիայից: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը:

«Դանի Ալվեսը մնում է «Բարսելոնա»-ում: Նա կշարունակի աշխատել Լուիս Էնրիկեի հետ ու կփորձի «Բարսելոնա»-ի հետ տիտղոսներ նվաճել»-, ասել է նա:

Նշենք, որ նախկինում տեղեկություններ էին տարածվել, թե Դանի Ալվեսը չի մտնում «Բարսելոնա»-ի նորանշանակ մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ, ու հնարավոր է` նա կարիերան շարունակի այլ ակումբում:




Լրահոս