«Ատլետիկոն» կգնի Չերչիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտակա ժամանակներս, հնարավոր է, Տորինոյի խաղացող Ալեսսիո Չերչին տեղափոխվի «Ատլետիկո»` 20 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ իսպանացիները հարձակվողի դիմաց առաջարկել էին  14 մլն եվրո, սակայն առաջարկը մերժվել էր:

Քանի որ Չերչիով հետաքրքրված էր Դիեգո Սիմեոնեն, այդ պատճառով էլ «Ատլետիկոն» պատրաստ է նրա համար առաջարկել 20 մլն:

Հիշեցնենք, որ Չերչիով հետաքրքրված են նաև «Ինտերը», «Միլանն» ու «Մոնակոն»:




Լրահոս