«Տոտենհեմ»-ը մեծացրել է «Սաուտհեմպտոն»-ի և Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մորգան Շնեյդեռլինին ձեռք բերելու առաջարկի արժեքը. հայտնում է goal.com-ը:
Նախկինում նրանք ֆուտբոլիստի դիմաց առաջարկում էին 18 մլն եվրո, իսկ հիմա պատրաստ են վճարել 21 մլն: Սակայն «Սաունտհեմպտոն»-ը պնդում են, որ մտադիր չեն բաժանվել հարձակվողից:
Ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ընդգծել է, որ սպասումներ ունեն Մորգանից: Անցած մրցաշրջանում Շնեյդեռլենն Անգլիայի առաջնության ընթացքում անցկացրել է 33 հանդիպում, դարձել՝ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: