«Տոտենհեմը» Հարի Քեյնին բաց կթողնի միայն 200 մլն եվրոյի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Տետենհեմի» ղեկավարությունը, չնայած նրան, որ թիմի առաջատար Հարի Քեյնը ակնարկել է հեռանալու մասին, կարծում է` կկարողանա թիմում պահել անգլիացի հարձակվողին: Daily Mail-ը տեղեկացնում է, որ լոնդենցիներն աստղային հարձակվողին բաց կթողնեն միայն 200 մլն եվրոյի դիմաց:
Կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված ճգնաժամը ակումբներին դժվար թե թույլ տա այսպիսի գումար վճարել 1 ֆուտբոլիստի համար:

«Տոտենհեմում» հանգիատ են, քանի որ Քեյնը դեռ 4 տարվա պայմանագիր ունի եւ վստահ են, որ ֆուտբոլիստին կկարողանան պահել նաեւ այն դեպքում, եթե չկարողանան նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Այս պահին անգլիացի ֆուտբոլիստի համար պայքարում են մանչեստերյան 2 ակումբները` «Սիթին» ու «Յունայթեդը»:

Նշվում է, որ երկուսն էլ ամեն ինչ կանեն տրանսֆերային արժեքի շուրջ շահավետ համաձայնության գալու համար, բայց «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեւին Քեյնից պատրաստ չէ բաժանվել 200 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս