«Արսենալ»-ը կիսապաշտպան է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ն ակտիվորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ կիսապաշտպան ձեռք բերելու համար: Որոնումների պատճառ է հանդիսացել ակումբի ավագ Արտետիի վնասվածքը, որը նա ստացել էր «Պեշիկթաշ»-ի դեմ խաղի ժամանակ և դուրս եկել շարքից ամենաքիչը 2 շաբաթով. հայտնում է The Telegraph-ը:

Պոտենցիալ նորեկների շարքում են Լարս Բենդերը, Սամի Խեդիրան և Ուիլյամ Կառվալյուն: «Բայեր»-ի գերմանացի հարձակվող Լարս Բենդերը վնասվածքի պատճառով բաց էր թողել Բրազիլիայի աշխարհի առաջնությունը:

Այդ ժամանակ անգլիական ակումբը նրա համար 21 մլն ֆունտ ստերլինգ էր առաջարկել, բայց գերմանական ակումբն այն ժամանակ բացասական պատասխան էր տվել:
Մեկ այլ գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալ առանձնապես չի ցանկանում, չնայած նրա հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆիորենտինա»-ն և «Բավարիա»-ն:

Վերջերս «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն աստղային գնում էր խոստացել: Շատերը մտածել էին, թե խոսքը հենց Խեդիրայի մասին է: Վերջապես, պորտուգալացի Ուիլյամ Կառվալյոն, էքսպերտների կարծիքով, վեր է «Սպորտինգ»-ի մակարդակից, սակայն 30-33 մլն եվրոն վախեցրել էր «Ռեալ»-ին ու «Չելսի»-ին:




Լրահոս