Գերմանիայի տնտեսության անկումը կապված է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Գերմանիայի տնտեսական աճի նվազումը կարող է կապված լինել Ուկրաինայի ճգնաժամի խորացման և ռուսաստանյան պատժամիջոցնրի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերսը՝ հղում անելով ԳԴՀ ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվությանը:

2014թ.-ի երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն նվազել է 0,2%-ով, ինչն անսպասլի էր առաձին եռամսյակում գերմանական տնտեսության 0,7% աճից հետո:

Նախարարության հաշվետվությունում ասվում է, որ Գերմանիայի ՀՆԱ-ի կրճատումն ամենայն հավանականությամբ կապված է եղել ռուսաստանյան պատժամիջոցների և Ուկրաինայի հանդեպ վստահության կորստի հետ, որը գտնվում է խորը ճգնաժամի մեջ»:

Ինչպես նշվում է փաստաթղթում, եթե ուկրաինական ճգնաժամը չխորանա, և Ռուսաստանի հանդեպ հետագա պատժամիջոցներ չկիրառվեն, ապա կարելի է սպասել, որ ներկայիս անկումը կարող է ժամանակավոր լինել, հայտնում է BBC-ին:




Լրահոս