Ժիրուն կարող է բաց թողնել 3 ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն անցել է լրացուցիչ բժշկական հետազոտություն: Նշենք, որ նա վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Էվերտոն»-ի (2:2) դեմ խաղի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:

Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողի մոտ կոճերի հյուսվածքների լայնացում է նկատվել: Սակայն հիմա բժիշկների մոտ կոտրվածքի կասկածներ կան:

Որպեսզի վերջնական ախտորոշումը հայտնի դառնա, ֆուտբոլիստը կրկին հետազոտությունների շարք կանցնի: Եթե ամեն ինչ հաստատվի, ապա վտանգ կա, որ Ժիրուն չի խաղա մոտ երեք ամիս:




Լրահոս