Տասը տարով ազատազրկված դատապարտյալը կտրել է մատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.amարդեն հայտնել էր, որ օգոստոս 15-ին` ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Գագիկ Բունյաթյանը ինքնախեղում է արել` կարելով աչքերն ու բերանը:

Armlur.am-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրել է, որ դատապարտյալն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ անօրինական պահանջներ է ներկայացրել վարչակազմին և մերժում ստացել:

Տեղեկացնենք, որ դատապարտյալ Բունյաթյանն անբուժելի հիվանդ է և վարչակազմից դեղորայք է պահանջել:

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Բունյաթյանը կրկին ինքնավնասում է արել` կտրելով ձեռքի մատերը: Պատճառը այս անգամ ևս դեղորայքը չստանալն է:

Նշենք նաև, որ դատապարտյալը ավազակային հարձակման համար դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և կրում է պատիժն արդեն երրորդ տարին:




Լրահոս