Պերեյրան կտեղափոխվի «Բարսելոնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սան-Պաուլու»-ի պաշտպան Դուգլաս Պերեյրան կտեղափոխվի «Բարսելոնա»: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի արժեքը կկազմի 4 մլն եվրո, և 1.5 մլն էլ բրազիլական ակումբը կստանա բոնուսի տեսքով: Շաբաթվա վերջին Դուգլասը կանցնի բուժզննում և ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի:

24-ամյա Դուգլաս Պերեյրան «Սան-Պաուլու»-ի կազմում մասնակցել է 95 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ:




Լրահոս