Պերեյրան պաշտոնապես կներկայացվի «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի պաշտպան Դուգլաս Պերեյրան որպես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 29-ին:

24-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պերեյրայի հրաժարագինը կազմում է 4 մլն եվրո, ևս 1,5 մլն եվրո «Սան-Պուլու»-ն կստանա, եթե ֆուտբոլիստը որոշակի չափով խաղեր անցկացնի կատալոնական ակումբի կազմում:

Երեք մրցաշրջանի ընթացքում աջ պաշտպանը բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 95 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ:

 




Լրահոս