Վան Գալն այլևս չի տեսնում Կագավայի անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում: Այնտեղ Ճապոնիայի 25-ամյա ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտեր»-ը: Ընդգծենք, որ այս ամառ անգլիական ակումբից իտալական ակումբ արդեն տեղափոխվել էր սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը:

Անգլիական ակումբն արգենտինացի Անխել Դի Մարիային ձեռք բերելուց հետո այլևս չի տեսնում Կագավայի հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտություն: Նաև ակումբի հոլանդացի մարզիչ Լուի վան Գալն այնքան էլ գոհ չէ, թե ինչպես է Կագավան մարզվում և կատարում նրա հանձնարարությունները, հայտնում է  The Independent-ը:




Լրահոս