Դեդ Հասանի կլանի «գողերը» կրկին միավորվել են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Прайм Крайм»-ի փոխանցմամբ` նախօրեին Թուրքիայում ավարտվել է մի քանի օր տևած «գողական հավաքը»` «սխոդկան», ինչի արդյունքում Դեդ Հասանի ժամանակներից տարանջատված երկու թևերը վերջնականապես լուծել են իրենց միջև ծագած բոլոր տարաձայնությունները և միավորվել:

Թուրքիայում կայացած գագաթնաժողովի ճակատագրական հետևանքներին, թերևս, կարելի է սպասել այն ժամանակ, երբ գողական երկու խմբավորումների միջև կոնֆլիկտը կլուծվի, իսկ կոնֆլիկտը, ինչպես հայտնի է, Մոսկվան և ողջ Ռուսաստանն իրենցով անելու շուրջ է ծագել:

Ինչպես և կանխատեսվում էր, թատերաբեմից Դեդ Հասանի հեռանալուց հետո, ով ժառանգորդ չէր նշանակել, համախոհների միջև պատերազմ էր ընթանում «տեղի» համար: Նրանք, ովքեր մինչև վերջ մնացել են Դեդ Հասանի հետ, ձևավորել են երկու տարբեր խմբեր` «սլավոնացիներ»` Պիչուգայի և Ոսկրեսի գլխավորությամբ և «մեգրելներ»` «Կարդավա» եղբայրների ստեղծած կլանի ղեկավարությամբ:

Վրաստանի «օրենքով գողերից» ստացած սպառնալիքներից առաջ հասանական երկու  կողմերն էլ փորձում էին ամեն կերպ հարաբերություններում հավասարությունը պահպանել: Մինչդեռ, ներքին սպառնալիքի սառեցման ազդեցության տակ «մեգրելները» ավելի շատ էին կորցրել նախաձեռնողականությունը:

Մինչդեռ, հասանական «սլավոնացիների» ղեկավարումը Տիմուր Սվերդլովսկու մահից հետո ամեն կերպ իր ձեռքն առնել ցանկացող Միրոնը չհասցրեց տոնել հաղթանակը: Ղեկավարման նրանց իրավունքը կասկածի տակ էին դրել «օրենքով գողերը», ովքեր ավելի վաղ էին Դեդ Հասանի կլանի մեջ մտել, սակայն դրանից դուրս էին եկել դեռևս Հասանի կենդանության օրոք:

Այդ խմբին, որի անդամներից են Էդիկ Թբիլիսկին, Կոստիլը և Մուխան, անհավանականորեն հաջողվել է հովանավորություն ստանալ ամենահեղինակավոր մոսկովյան գողերից` Շիշկինից և Պետրիկից, ովքեր ավելի քան 20 տարի ստվերից դուրս չէին եկել: Ամենավերջին պահին ինչ-որ բան նրանց ստիպել է «մեգրալների» հետ համագործակցություն փնտրել:

Լրատվականի տեղեկություններով` եռյակից Թուրքիա է ժամանել միայն Պիչուգան: Միրոնն, իբր թե, ուղևորվել է երկքաղաքացիության հարցերը լուծելու նպատակով, իսկ Ոսկրեսին պահել են իրեն վստահված «օբշյակի» հարցերը լուծելու համար: Այս խմբակցության պարագլուխ է համարվում Հուսեյն Սլեպոյը, ով ավելի երկար է եղել «գողական» աշխարհում, քան իր հասակակից համախոհները: Նրանից բացի կարելի է առանձնացնել նաև Տիմուր Սարատավոսկուն, Ժորա Տաշքենտսկուն, Յուրա Լազարևսկուն, Ցիրկաչին, Ցեզարին, Տկաչին և Ռաջիկային:

7a719183e4904c081aba6a782ea81222




Լրահոս