Femen-ը հարձակվել է Իսպանիայի նախարարություններից մեկի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Femen շարժման 4 ակտիվիստ-կանայք հինգշաբթի ձվեր են նետել Իսպանիայի ներքին գործերի նախարարության վրա: Հագուստից նրանք կրում էին միայն կարճ տաբատներ՝ շորտեր:

Կանանց կրծքին «Կանգնեցրեք բռնությունը», «Ոչ՝ նշանակում է ոչ», «Բռնությունը ավանդույթ չէ» կարգախոսներ էին: Աղջիկները հում ձվերը նետում էին շենքի վրա, սակայն ոստիկանությունը նրանց չձերբակալեց:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Իսպանիայում բռնությունները կանանց հանդեպ: Ակցիայի առիթ էր հանդիսացել Մալագայում աղջկա բռնաբարության հետ կապված դատարանի որոշումը: Հինգ կասկածյալներն ազատ էին արձակվել:

Femen-ի ներկայացուցիչներն առաջարկել են խստացնել գործող օրենսդրությունը և հրապարակավ պատժել բռնություն կիրառողներին: Նրանց տվյալներով, Իսպանիայում ամեն ժամ 8 բռնաբարություն է կատարվում:




Լրահոս