
Օգոստոսի 31-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակնա լճի կողմից քաղաքացիները բարձրացել են Աժդահակ լեռը և չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ( ճանապարհի անանցանելիության պատճառով ճանապարհի մնացած մասը շարունակել են ոտքով):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հայտնում է ԱԻՆ-ը: