ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՏՈՄԱՏԻՆԱ»` ԼՈԼԻԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Իսպանիայում մեկնարկել է «Տոմատինա» փառատոնը, որի ժամանակ մասնակիցները միմյանց հարվածում են լոլիկներով: Փառատոնը հին ավանդույթ է, այն առաջացել է 1940-ականներին ծագած փողոցային մի կռվի ժամանակ, երբ կռվարարները սկսել են միմյանց վրա լոլիկներ նետել: Հետագայում այն վերածվել է ամենամյա փառատոնի: Իսպանիայի Բունոլ քաղաքի այս տարվա միջոցառմանը մասնակցելու համար ժամանել է 22.000 մարդ:

 

 

ԼՈՒՐԵՐ

ԽՈՐԱՄԱՆԿ ՊԱՆԴԱՆ
Չենդու քաղաքի կենդանաբանական այգու բնակիչ Այ Հին անունով պանդա արջուկը ձեւացրել է, թե հղի է, որ իրեն առանձին խուց տեղափոխեն եւ ավելի շատ մրգեր տան:
Կենդանին ձեւացրել է, թե ախորժակ չունի, փոխել է իր հորմոնալ ֆոնը եւ սկսել է ավելի քիչ շարժվել:
Սուտը բացահայտվել է, երբ այգու աշխատակիցները կենդանուն համալիր ստուգման են ենթարկել: Սակայն մինչ այդ նրան արդեն տեղափոխել էին օդորակիչով վանդակ եւ ավելի շատ մրգեր տվել:
Իսկ երբ պարզվել է, որ նա ձեւացնում է, թե հղի է, խորամանկ պանդային նորից տեղավորել են ընդհանուր վանդակում: Այ Հինը եւ իր զույգ եղբայրը՝ Մեյ Հինը, ծնվել են 2006թ.-ին եւ շատ արագ դարձել համացանցի աստղեր:

 

ՌՈԼԱՆԴ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՆՇԱՆՎԵԼ Է

«Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու նրա սիրելին՝ Գայանե Հովհաննիսյանը, օրեր առաջ են վերադարձել Երեւան: Զույգն իր ամառային հանգիստը վայելել է էկզոտիկ Շրի Լանկայում:
«Երկուսս էլ նման վայրերի սիրահար ենք, հետեւաբար որոշեցինք սկսել Շրի Լանկայից: Հանգիստը շատ լավ է անցել, քանի որ շրջապատված էինք ընկերներով եւ լավ մարդկանցով»,-Bravo.am-ին ասել է վոկալիստը եւ հավելել, որ այնտեղ էլ անակնկալ է մատուցել Գայանեին` հանձնելով նշանադրության մատանին:
«Նոր նախագծեր կան, որոնց փակագծերն առայժմ չեմ ուզում բացել: Կարեւորն այն է, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, իսկ մնացածը գործով ցույց կտամ»,-նշել է Ռոլանդը:

 

ԱՐՄԱՆԻՆ` ՏՈՐՈՆՏՈՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին ընդլայնում է իր ազդեցությունը կինոյի ոլորտում. այժմ նա ոչ միայն ֆիլմերի հերոսների եւ դերասանների հագուստներ է ստեղծում պրեմիերաների եւ կարմիր գորգերի համար, այլեւ հովանավորում է միջազգային կինոփառատոներ: Արմանիի հովանու ներքո սեպտեմբերին կանցկացվի Տորոնտոյի կինոփառատոնը, որտեղ էլ կկայանա դիզայների Films of City Frames նախագծի պրեմիերան:
Տորոնտոյի կինոփառատոնը կսկսվի սեպտեմբերի 4-ին եւ կտեւի 10 օր: Ծրագրում ներառված է ավելի քան 300 ֆիլմ 60 երկրներից:

 
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 2 ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ
Սլովենսկի գիտությունների եւ արվեստների ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտնականները Մեքսիկայի ջունգլիներում մոտավորապես 3000-ամյա պատմություն ունեցող երկու քաղաք են հայտնաբերել:
Լագունիտա եւ Թեմչեն քաղաքները հայտնաբերվել են տարածքի աերոլուսանկարների օգնությամբ: Հայտնագործված քաղաքները գտնվում են մեքսիկական Կամպեչե նահանգի հարավարեւելյան մասում, Յուկատան թերակղզու հենց կենտրոնում: Հետազոտողների կարծիքով՝ երկու քաղաքն էլ իրենց ծաղկմանն են հասել ուշ եւ դասական ժամանակաշրջաններում՝ մոտավորապես մ.թ. 600-1000թթ.:
Տեղանքում հայտնաբերվել են պալատներ ու բուրգեր: Բուրգերից մեկի բարձրությունը գրեթե 20 մետր է: Գիտնականները գտել են նաեւ հրեշի երախ պատկերող դարպասներով ճակատ։ Նրանց կարծիքով՝ դա եղել է քաղաքի գլխավոր մուտքերից մեկը: Փորձագետները համարում են, որ հայտնաբերված քաղաքներից յուրաքանչյուրի մակերեսը մոտավորապես 10-12 հա է, սակայն իրենց ծաղկման շրջանում դրանք, հնարավոր է, եղել են շատ ավելի մեծ:
Անցած ամռանը այդ նույն թիմը հայտնաբերել էր մայաների մեկ ուրիշ հնագույն քաղաք՝ Չեկտունը, որը հեռու չէ այս երկու նոր հայտնաբերված քաղաքներից:

 

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Բրազիլիայի Նովիա դո Կորդեյրու քաղաքի բնակչուհիները՝ մոտ 600 հոգի, հիմնականում 20-35 տարեկան երիտասարդ ու գեղեցիկ կանայք են: Որոշներն ամուսնացած են, սակայն նրանց ամուսիններն արտագնա աշխատանքի են եւ քաղաքում լինում են միայն հանգստյան օրերին: Տղաներին եւս քաղաքից դուրս են ուղարկում 18 տարին լրանալուն պես:
Նովիա դո Կորդեյրուի կանայք պատրաստ են ընդունել չամուսնացած տղամարդկանց, սակայն պայմանով, որ նրանք համաձայնեն ապրել կանանց սահմանած կանոններով: Այս քաղաքում ամեն ինչ կանայք են որոշում. տնտեսվարությունից մինչեւ կրոնական հարցեր:
Ըստ ավանդույթի՝ 1940-ականներից քաղաքում տերուտնօրեն էր մի հոգեւորական, ում իշխանությունն ավելի շատ բռնապետություն էր հիշեցնում. կանանց արգելված էր երաժշտություն լսել, ալկոհոլ օգտագործել եւ այլն: Եվ ահա նրա մահվանից հետո կանայք որոշել են, որ այլեւս երբեք իրենց քաղաքում տղամարդու տիրապետություն չի լինի:

 




Լրահոս