ՀՀ ԱԻ նախարարությունում յուրաքանչյուր ամսվա չորրորդ շաբաթվա վերջին օրը նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիներին կարող են նաև ընդունել ՀՀ ԱԻ նախարարի տեղակալները, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը:
Օգոստոսի 28-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց 6 քաղաքացիների: Ընդունելության մասնակից քաղաքացիները դիմում էին տարբեր հարցերով, այդ թվում` աշխատանքի տեղավորման, բնակարանների սեփականաշնորհման, օրենսդրության հետ կապված խնդիրներով և անձնական այլ հարցերով: Բոլորի դիմում-խնդրանքներն ու պահանջները լսելուց հետո` նախարար Ա. Երիցյանը խոստացավ հնարավորինս աջակցություն ցուցաբերել:
Ընդունելությանը մասնակցում էին նաև ԱԻ նախարարի օգնականներն ու խորհրդականները:
ԱԻ նախարարը բարձրացված խնդիրների վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ: Մեկ ամիս անց նախարարին է զեկուցվելու այդ հանձնարարականների կատարման մասին: