Ինյեստան բաց կթողնի հավաքականի երկու խաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի կարողանա մասակցել հավաքականի առաջիկա երկու խաղերին:

Նա բաց կթողնի Ֆրանսիայի հետ կայանալիք ընկերական և Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում  կայանալիք Մակեդոնիայի դեմ խաղերը:

30-ամյա կիսապաշտպանը նախկինի պես խնդիրներ ունի ձախ ծնկի հետ, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:




Լրահոս