Չենք կարող մոռանալ Գերմանիայից կրած պարտությունը. Ռամիրես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռամիրեսը հայտարարել է, որ իր հավաքականին դժվար է մոռանալ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայից խոշոր հաշվով կրած պարտությունը (1:7):

«Մենք չենք կարող հիշողությունից ջնջել այդ պարտությունը, բայց պետք է սկսենք սկզբից: Մենք պետք է հավաքականին հասցնենք այն մակարդակին, որում արժանի է լինել: Կարծում եմ, որ ազգային հավաքականում փոփոխություններ կլինեն: Կկարողանանք խաղալ այնպես, որ ուրախություն պատճառենք մեր երկրպագուներին: Իսկ մարդիկ ընդամենը մեկ խաղի պատճառով չեն սկսել ավելի քիչ հարգել մեզ», – Ռամիրեսի խոսքերն է մեջբերում O Globo-ն:

Հիշեցնենք, որ «Մունդիալ»-ի կիսաեզրափակչում բրազիլացիները պարտվել էին գերմանացիներին 1:7 հաշվով:




Լրահոս