Սեպտեմբերի 4-ը՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը` դնելով համակարգի զարգացման հիմքը: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր արդեն տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է:

Հայ փրկարարների աշխատանքային փորձը բավականին մեծ է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նրանք ԽՍՀՄ-ի տարբեր ծայրերից ժամանած կամավորների հետ բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկեցին:

Սպիտակի երկրաշարժից քաղած դասերից ամենամեծը Հայաստանում և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մնացած երկրներում փրակարարական ծառայությունների ստեղծումն էր:

2008 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր։




Լրահոս