«Ֆիորենտինա»-ն կերկարաձգի պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիորենտինա»-ն մտադիր է երկարաձգել Ալբերտո Ակվիլանիի և դարպասապահ Նետուի հետ ունեցած պայմանագրերը, հայտնում է Football Italia-ն:

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը վերջանում է 2015թ.: Իտալական ակումբի ղեկավարությունը մտադիր է խուսափել Ռիկարդո Մոնտոլիվոյի հետ տեղի ունեցածի կրկնությունից:

2012թ. «Ֆիորենտինա»-ի ավագն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել էր «Միլան»:




Լրահոս