Armenian text to speach

Ավտովթար Կապանում․ 1,5-ամյա երեխան և 24-ամյա կինը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Աղվան Փ․-ի ուղևորներ 1,5-ամյա Կ․ Փ․-ն և 24-ամյա Սուսաննա Պ․-ն տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։




Մամուլի Տեսություն

Լրահոս