
«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն մտադիր են ձեռք բերել ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին. հայտնում է Goal.com-ը:
«Արսենալ»-ը փորձել էր տաղանդավոր 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել դեռ այս ամառ, սակայն գործարքը չի կայացել: Ինչպես հայտնի է, «ազնվականների» մոտ Ռաբյոյի հանդեպ հետաքրքրություն առաջացավ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը տեղ չգտավ Չեմպիոնների լիգայի համար հայտավորված ֆուտբոլիստների թվում: