Ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կանադական CP24 հեռուստատեսության ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանք է ուղղել նորությունների հաղորդավար Նատան Դաուերի հասցեին այն բանից հետո, երբ վերջինս հիշեցրել է սեռական ոտնձգությունների համար նախկին չեմպիոնի դատապարտման մասին:
Հեռուստահաղորդավարը Թայսոնին հարցրել է Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդի հետ նրա հանդիպման մասին, որին վերջերս հոսպիտալացրել են:
Դաուները հարցրել է.«Մենք գիտենք, որ դուք դատապարտվել էիք բռնության համար: Դա կարող էր վնաս հասցնել նրա (Ֆորդի) նախընտրական քարոզարշավին: Դրա մասին ի՞նչ կասեք»:
Այս հարցին ի պատասխան՝ նա ցենզուրայից դուրս հայհոյանք է հնչեցրել Դաուների հասցեին: Հաղորդավարը աշխատել է հարթել իրավիճակը և ներողություն խնդրել Մայք Թայսոնից:
Բռնցքամարտիկը 1992թ.-ին բռնաբարության համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, որից երեքն անցկացրել էր անազատության մեջ: 1998թ.-ին նրան դատապարտել էին մի քանի մարդու ծեծի ենթարկելու համար: Այս անգամ բռնցքամարտիկին դատապարտել էին 3,5 ամսվա բանտարկության: 2008թ.-ին մարզիկը մեկ օր անցկացրել է ճաղերի ետևում թմնրանյութեր օգտագործելու և անսթափ վիճակում մեքենա վարելու համար: