Մանչինին 6 մլն եվրոյի դիմաց պատրաստ է գլխավորել «Լոկոմոտիվ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին կհամաձայնվի 6 մլն եվրոյի դիմաց գլխավորել «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը: Իր ֆինանսական պահանջների մասին նա հայտնել է  ռուսական ակումբի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Նախկինում տեղեկություններ կային, թե Մանչինին հրաժարվել է ռուսական ակումբի նախնական առաջարկից, քանի որ նրան դուր չի եկել վարձատրությունն ու տրանսֆերային բյուջեն: Այժմ նա ընդլայնել է իր պահանջները, որն էլ իր հերթին դուր չի գալիս ռուսական ակումբին: Սակայն բանակցությունները դեռևս շարունակվում են:

Թեկնածուների թվում շրջանառվում է նաև մեկ այլ իտալացի մարզիչ Լուչանո Սպալետիի անունը:




Լրահոս