Շոտլանդիայում սկսվել է անկախացման հանրաքվեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպեմբերի 18-ին, Շոտլանդիայում կանցկացվի Մեծ Բրիտանիայից անկախացման հարցով հանրաքվեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարածաշրջանի 5,3 մլն բնակչից քվեարկությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 4,3 միլիոնը: Հարցը, որին նրանք պետք է պատասխանեն, ձևակերպված է այսպես. «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան անկախ երկիր լինի»:

Քվեարկության համար նախատեսված 2,6 հազար տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Քվեարկելու է գալու հանրաքվեի ցուցակներում ընդգրկվածների գրեթե 80%-ը:

Տեղամասերը կփակվեն ժամը 22:00-ին, ինչից հետո անմիջապես կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Շոտլանդացիների կամարտահայտության վերջնական արդյունքները կհրապարակվեն ուրբաթ օրը:

Ըստ հանրաքվեի կանոնների՝ դրան կարող են մասնակցել Շոտլանդիայում հիմնական բնակվող բոլոր անձինք, այդ թվում՝ Անգլիայից, Հյուսիսային Իռլանդիայից և Ուելսից այստեղ տեղափոխվածները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

shot

shot1

shot2

shot3

shot4

shot5

shot6

shot7

shot8

shotlandia




Լրահոս