Կատալոնիայի բնակչության կեսից ավելին անկախացում է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը կողմ է պետության կարգավիճակի ձեռքբերմանը: Այս մասին վկայում են Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները. տեեկացնում է РИА Новости-ն:

Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների 58,8%-ն «ամբողջությամբ» կամ «հիմնականում» կողմ է, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա: «Դեմ» արտահայտվել է 31,9%-ը:

Հարցման մասնակիցները 10 բալանոց սանդղակով գնահատել են իրենց մտավախությունները՝ կապված Կատալոնիայի անկախացման հետ: 30%-ը հայտարարել է, որ «ընդհանրապես դրանից չի  վախենում», իսկ 11%-ը «Շատ է վախենում»:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա հասարակական հարցումներ անցկացնել՝ առանց Մադրիդից թույլտվություն ստանալու: Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է օրենքը բողոքարկել երկրի սահմանադրական դատարանում:




Լրահոս