
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ շատ է քննադատությունների արժանանում: Աշխարհի չեմպիոնի խոսքով՝ իրենց ակումբին դեռևս ժամանակ է պետք, որպեսզի հարթեն թիմային խաղը:
«Ես չեմ խաղում, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ: Ես խաղում եմ «Արսենալ»-ի օգտին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինձ ավելի շատ են քննադատության ենթարկում, քան Գերմանիայում և Իսպանիայում:
Մրցարջանը դեռ նոր է սկսվել, մենք ունենք նոր խաղացողներ: Թիմային խաղերը, որտեղ նաև ես եմ ակտիվորեն մասնակցում, չեն կարող բարելավվել մեկ օրվա ընթացքում», – նշել է նա: