Տևեսի դեմ ոչինչ չունեմ. Խերարդո Մարտինո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է «Յուվենթուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսի՝ հավաքական չհրավիրելու հանգամանքը: Նշենք, որ Արգենտինան պետք է ընկերական հանդիպում անցկացնի Բրազիլիայի և Հոնկոնգի հետ:

«Ես գիտեմ Կառլոսին: Այժմ մենք ավելի նպատակահարմար գտանք հավաքական հրավիրել Իգուաինին և Ագուերոյին: Չեմ տեսնում այստեղ որևէ խնդիր, չկա որևէ մեծ պատճառ, թե ինչու նա կազմում չէ: Կառլոսը ֆուտբոլիստ է, ով շատ է գոլեր խփում և բոլորը խոսում են նրա մասին: Ես անձամբ նրա դեմ ոչինչ չունեմ», հայտնել է Մարտինոն:

Վերջին անգամ Տեվեսը հավաքականի կազմում հանդես է եկել 2011թ:




Լրահոս