Մեսսին անում է ամեն ինչ. Մարտինո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գովեստի խոսքեր է հղել Լիոնել Մեսսիի եւ Խավիեր Մասկերանոյի հասցեին: Նա նշել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները շատ օգտակար են դաշտում:

«Մեսսին անում է ամեն ինչ. նա կարող է լինել փլեյմեյքեր, խփել գոլեր և խաղալ տարբեր դիրքերում: Նա հեշտացնում է գործս: Նա միշտ ամեն ինչ լավ է անում, և նույնը կարող եմ ասել Մասկերանոյի մասին», – նշել է Մարտինոն:




Լրահոս