Կառլոս Տևեսը կրկնել է Շևչենկոյի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինացի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսը Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում խփած գոլերի քանակով հավասարվել է ուկրաինացի լեգենդ Անդրեյ Շևչենկոյին և կամերունացի Սամուել Էտո՛ոին: Այժմ նրա ակտիվում 3 գոլ է:

Հիշեցնենք, որ Շևչենկոն, ով ելույթ էր ունենում իտալական «Միլան»-ում, իր բոլոր երեք գոլերը խփել է «Լացիո»-ի դարպասը՝ 2004թ. օգոստոսի 21-ին: Ինչ վերաբերում է կամերունցի ֆուտբոլիստին, ապա նա «Ինտեր»-ի կազմում հանդես գալու տարիներին  գոլերի հեղինակ է դարձել  «Լացիո»-ի և «Ռոմա»-ի դեմ խաղերում:




Լրահոս