Տևեսը վերադառնում է Արգենտինայի հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսը 3 տարվա ընդմիջումից հետո կվերադառնա Արգենտինայի հավաքական. հայտնում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը հրաժարվել էր ելույթ ունենալ հավաքականի կազմում 2011-ի վերջում: Այդպիսի կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Ալեխանդրո Սաբելյայի հետ կոնֆլիկտը, ով այդ պահին հանդիսանում էր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը: Արդյունքում՝ Տևեսը բաց թողեց ԱԱ-2014-ը, որտեղ էլ Սաբելյայի գլխավորությամբ ` հավաքականը դարձավ արծաթե մեդալակիր:

Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Տևեսին ընդգրկել է Բրազիլիայի և Հոնգկոնգի դեմ կայանալիք խաղերի ընդլայնված կազմում:




Լրահոս