Հույս ունեմ` Ռոնալդուն կհիվանդանա անգինայով. «Վիլյառեալ»-ի մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիլյառեալ»-ի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հույս ունի, որ Մադրիդի «Ռեալ»-ի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա դուրս գալ խաղադաշտ` իր թիմի դեմ խաղում:

«Եթե «Վիլյառեալ»-ն այսօր հաղթի «արքայական ակումբ»-ին, դա կդառնա իսկական սենսացիա: Չէ որ «Ռեալ»-ի բյուջեն 10 անգամ գերազանցում է մեր ակումբի բյուջեին: Այդ ակումբում հայտնի ֆուտբոլիստներ են խաղում, չնայած ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եթե քեզ մոտ հաջող օր է, իսկ մրցակցի մոտ՝ ոչ, ապա հնարավոր է նաև հաղթել: Իհարկե, մեր թիմի համար վատ չէր լինի, որ Ռոնալդուն հիվանդանա անգինայով և չկարողանա դուրս գալ խաղադաշտ», – հայտարարել է Տորալը:




Լրահոս