30 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ՝ երեկոյան, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բավական ուշագրավ միջոցառում է տեղի ունեցել. ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ բոլոր 41 ընտրատարածքների պատասխանատուների հետ ու նրանց 6-ական մլն դրամ տվել: Ասում են՝ սրանք առաջիկայում բաժանվելիք ընտրակաշառքի գումարներն են: ՀՀԿ-ում հրահանգվել է, որ ամեն քվեի դիմաց պետք է 10 հազար դրամ տրվի, իսկ ընտրակաշառք բաժանողներն այդ օրը ստանալու են 5 հազար դրամ «միջնորդավճար»: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում տեսակետ է հնչել, որ քաղաքացիների միայն 50 տոկոսն է ընտրակաշառքով ընտրում, ուստի իրենք կարող են գումարի միայն 50 տոկոսը բաժանել (որոնք չեն խաբի), իսկ մնացածը բաշխել հավատարիմ թիմակիցներին: Նշվում է, որ հետագայում որոշվել է գումարները բաժանել ամբողջությամբ: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն, հերքեց այս լուրերը՝ ասելով, թե ՀՀԿ-ն փող չի բաժանելու, փողով ձայն չի առնելու, այլ անցկացնելու է ազատ ու արդար ընտրություններ: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ միայն մայիսի 3-6-ը Հանրապետական կուսակցությունը մտադիր է ընտրությունների վրա ծախսել շուրջ 30 մլն դոլար:




Լրահոս